
«Զիդանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ հիմա աշխարհի լավագույն մարզիչն է». Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ակումբի հաղթանակը Իսպանիայի առաջնությունում:
«Զիդանը մեր պատմության խորհրդանիշներից մեկն է: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու տվել ես մեզ: Դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էիր, իսկ հիմա դու դարձար աշխարհի լավագույն մարզիչը:
Այս թիմը ներկայացրեց ակումբի արժեքները: Մենք երազում ենք մեկ անգամ ևս հավաքվել հունիսի 4-ին և ես գիտեմ, որ այս մարզիչները և ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի նվաճեն Չեմպիոնների լիգան:
Մենք հաղթեցինք ամենադժվար և մրցակցային լիգայում՝ շնորհիվ աշխատանքի և համառության: Այս ֆուտբոլիստներն արդեն դարձել են ակումբի պատմության մի մասը: Այս թիմը մեծագույն ոգի ունի»,- ասել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը