ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին

Փարիզում թվականի մայիսի 21-26-Ը տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ:

Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր:

Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է քննարկել կենդանիների հիվանդությունների հսկման մեթոդների մի շարք միջկառավարական  ստանդարտներ՝ ուղղված մարդկանց համար վարակիչ հիվանդությունների վերահսկմանը, կենդանիների ու կենդանական ծագման մթերքի միջազգային առևտրի անվտանգության ապահովմանը, կներկայացվի նաև 2016-2020 թվականների ռազմավարական վեցերորդ ծրագր ի իրականացման ընթացքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Որպես կարևոր ուղղություն, օրակարգում է հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը՝ «Մեկ առողջություն» նախաձեռնության շրջանակներում գործողությունների ծրագրով: Քննարկվելու են նաև կենդանիների առողջության ապահովման ոլորտում հասարակություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները և ակնկալվող արդյունքները:

Հայկական պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031