
«Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է Անգլիայում

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեացավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելես» հանդիպումը: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած խաղն ավարտվեց 2:0 հաշավով՝ հօգուտ տանտերերի:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում առաջին անգամ հայտնված Ջոշ Հարոփը: 4 րոպե անց հաշվի առավելությունը կրկնապատկեց Պոլ Պոգբան:
Նշենք, որ «Կարմիր սատանաները» զբաղեցրին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր կարող են նվաճել միայն Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթանակի հասնելուց հետո: