Բաժիններ՝

«Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» հանդես կգան Չեմպիոնների լիգայում

«Արսենալը» նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Ավարտվեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները: Արդյունքում «Չելսին» դարձավ Անգլիայի չեմպիոն, «Տոտենհեմը»՝ փոխչեմպիոն, իսկ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» զբաղեցրին՝ համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները: Նշենք, որ լավագույն քառյակում հայտնվելը թիմերին Չեմպիոնների լիգայի ուղեգրեր է շնորհում:

Արսեն Վենգերի գլխավորած «Արսենալը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և հանդես կգա Եվրոպայի լիգայում:

«Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր կարող է նվաճել Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթանակ տոնելու շնորհիվ:

Անգլիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում կայացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Սուոնսի Սիթի» – «Վեսթ Բրոմվիչ» 2:1
«Բերնլի» – «Վեսթ Հեմ» 1:2
«Չելսի» – «Սանդերլենդ» 5:1
«Հալ Սիթի» – «Տոտենհեմ» 1:7
«Լեսթեր Սիթի» – «Բորնմութ» 1:1
«Լիվերպուլ» – «Միդլսբրո» 3:0
«Ուոտֆորդ» – «Մանչեսթեր Սիթի» 0:5
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելես» 2:0
«Արսենալ» – «Էվերթոն» 3:1
«Սաութհեմփթոն» – «Սթոք Սիթի» 0:1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս