
Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:
Տուրի կենտրոնական պարտիայում Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց մրցաշարի առաջատար Կիրիլ Շուբինի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Միխայիլ Նիկիտենկոյի հետ: 3-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Սերգեյ Լոբանովը, Կիրիլ Շևչենկոն և Պաուլուս Պուլտինյավիչյուսը:
3րդ տուրից հետո Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը վաստակել են 2.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Կիրիլ Շևչենկոն, Կիրիլ Շուբինը և Կաչարավա Նիկոլոզին վաստակել են 2ական միավոր և ընթանում են 35-րդ հորիզոնականում: Շանթ Սարգսյանը վաստակել է 1.5 միավոր և կիսում է 68-րդ հորիզոնականները:
Կայանալիք 4-րդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Լամպրոս Գյանոուլակիսը, իսկ Շանթ Սարգսյանը ուժերը կչափիԿիրիլ Շյոտկինի հետ: