Բաժիններ՝

«Իտալացի մարզիչներն այդքան հաջողակ են, որովհետև Սերիա Ա-ն ամենաբարդն է աշխարհում». Անտոնիո Կոնտե

Մարդը գիտի՝ ինչ է ասում:

«Հաղթանակը Պրեմիեր լիգայում ինչ-որ անհավանական և անսպասելի բան էր: Հաջողության հասնել արտասահմանում, լինելով իտալացի, շատ կարևոր է: Դա հպարտության առիթ է տալիս ամբողջ երկրին:

Իտալացի մարզիչների հաջողության գաղտնիքն արտասահմանում Սերիա Ա-ն է: Մեզ մոտ հնարավոր է ամենահիասքանչ լիգան չէ աշխարհում, բայց միանշանակ, ամենաբարդն է: Դրա համար էլ նա, ով հաղթել է Իտալիայում, ընդունակ է հաղթել աշխարհի յուրաքանչյուր այլ լիգայում»,- Կոնտեին է մեջբերում Football Italia-ն:

Կոնտեն Սերիա Ա-ում 3 անգամ հաղթել է «Յուվենթուսի» հետ:

2016-17թթ. մրցաշրջանում Անտոնիոն «Չելսիին» դարձրեց Անգլիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031