Բաժիններ՝

Նոյերը կդառնա «Բավարիայի» ավագը

Մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը կստանա ավագի թևկապը Ֆիլիպ Լամի ֆուտբոլից հեռանալուց հետո:

Ընթացիկ մրցաշրջանը կդառնա վերջինը «Բավարիայի» ներկայիս ավագ Ֆիլիպ Լամի համար, ով խաղակոշիկները մեխից կախելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է Bild-ը, նրա պարտականություններն իր վրա կվերցնի Մանուել Նոյերը, ով տվյալ պահին հանդիսանում է մյունխենյան թիմի լիդերներից մեկը:

Գերմանացի դարպասապահը «Բավարիա» է տեղափոխվել «Շալկեից» 2011 թվականին և այդ պահից թիմում անցկացրել է 187 խաղ:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերն անցկացրել է 26 խաղ Բունդեսլիգայում, որոնցից 14-ում կարողացել է չոր պահել թիմի դարպասները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031