Բաժիններ՝

Ռոմերոն հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահը

«Կարմիր սատանաները» հույսները դնում են փորձառու արգենտինացի դարպասապահի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ թիմի հիմնական ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է Mirror-ը, մանկունյանցիների մարզչական շտաբը գոհ է մնացել Եվրոպայի լիգայում Ռոմերոյի վստահելի խաղից:

Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի հավանականությունը բավականին մեծ է:

Որպես փոխարինող «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է դարպասապահներ Ջո Հարթին, Օբլակին և Էդերսոնին: Բայց Ռոմերոյի լավ խաղը կարող է համոզել Մոուրինիոյին հրաժարվել թանկարժեք տրանսֆերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031