Բաժիններ՝

«Մոնակոն» հրաժարվել է 75 մլն եվրոյով Կիլիան Մբապեին վաճառել «Լիվերպուլին»

Մոնեգասկների ղեկավարությունը իննանիշ գումար է ուզում:

«Լիվերպուլը» բոլոր մրցակիցներից ամենամոտն էր հասել Կիլիանի տրանսֆերին: Մերսիսայդցիները պատրաստ էին 18-ամյա հարձակվողի համար վճարել 75 մլն եվրո, բայց «Մոնակոյին» այդ գինը ձեռք չի տալիս:

Մոնեգասկները կդիտարկեն վունդերկինդի վաճառքի տարբերակը միայն եթե առաջարկը անցնի 100 մլն եվրոյից: Ընդ որում, ինչպես հաղորդում է Marca-ն, «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը մտադիր է պահել Մբապեին թիմում նվազագույնը ևս մեկ մրցաշրջան:

2016-17թթ. մրցաշրջանի պաշտոնական 43 խաղերում Մբապեն դարձել է 26 գոլի հեղինակ:

«Մոնակոն» 2000 թվականից սկսած առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031