
«Կուզենայի «Լիվերպուլում» որպես իմ հետնորդ տեսնել Սթիվեն Ջերարդին». Յուրգեն Կլոպ

«Կարմիրների» շատ երկրպագուներ կստորագրեն այս խոսքերի տակ:
«Ես ասել եմ Սթիվենին, որ չնայած ինձ համար նշանակություն չի ունենա, թե ով կդառնա իմ հետնորդը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում, ես կցանկանայի այդ դերում տեսնել նրան:
Դա շատ լավ է, որ մենք կարող ենք գործի մեջ մտցնել Սթիվենին: Նա ցնցող մարդ է: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նա ինֆորմացիայի պակաս չունենա:
Եթե աշխատանքի ես անցնում ինչ-որ ակումբում, ապա դու պատասխանատվություն ես կրում նրա ապագայի համար: Իսկ «Լիվերպուլին» ապագայում անհրաժեշտ են այդպիսի լեգենդներ առանցքային դիրքերում»,- հայտարարել է Կլոպը, ում խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ապրիլի վերջին Ջերարդը գլխավորեց «Լիվերպուլի» մինչև 18 տարեկանների պատանեկան թիմը:
Կլոպի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
2016-17թթ. մրցաշրջանից 1 տուր առաջ «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը