Ալեքսանդր Լյակազետը հայտարարել է «Լիոնից» հեռանալու մասին
Հարձակվողն ուզում է հրաժեշտ տալ երկրպագուներին «Նիսի» հետ խաղի ժամանակ:
«Կարծում եմ, որ սա ճիշտ պահ է «Լիոնից» հեռանալու համար: Ես ուզում եմ ինձ համար ինչ-որ նոր բան բացել, նոր մարտահրավերներ ստանալ և մեկ այլ մակարդակի անցնել: Հիմա այնպիսի պահ է, որ դա կարող է ի օգուտ լինել»,- Լյակազետին է մեջբերում L’Equipe-ը:
Ավելի վաղ ֆրանսիական մեդիան հաղորդել էր, որ Լյակազետի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»:
Լյակազետը «Լիոնի» սան է:
Ակումբում անցկացրած 273 խաղերի ընթացքում 25-ամյա հարձակվողը դարձել է 125 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը