Ահա ինչ տեսք պետք է ունենա տորթը. «Կոտրված ապակի»՝ զարմանալի աղանդեր բոլոր քաղցրակերների համար
Ձեզ ենք ներկայացնում հիասքանչ բաղադրատոմս բոլոր քաղցրակերների համար՝ շատ վառ և գունավոր տորթ, որն, ընդ որում, շատ հեշտ է պատրաստել: Այս տորթը հատկապես դուր կգա բոլոր նրանց, ովքեր շատ են սիրում դոնդող:
Տորթ՝ «Կոտրված ապակի»
Բաղադրիչներ
1. Թխվածքաբլիթ – 250 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Հալեցրած կարագ – 50 գ
4. Սերուցք – 375 գ
5. Արքայախնձորի հյութ – 250 մլ
6. Վանիլին
7. Դոնդողանյութ – 1 տուփ
8. Կիտրոնի, խաղողի, ելակի, դեղձի, նարնջի համով դոնդողներ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել տարբեր գույների մի քանի տեսակի դոնդող: Պատրաստելիս ջուրը մի փոքր քիչ անել, քան գրված է տուփին, որպեսզի դոնդողը ավելի պինդ ստացվի:
2. Թխվածքաբլիթը դարձնել ալյուր և խառնել հալեցրած կարագի և շաքարավազի հետ: Տարածել թխման համար նախատեսված կաղապարի մեջ և լավ սեղմել: Դրանից հետո թխել բիսկվիթը 15 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
3. Քանի դեռ բիսկվիթը թխվում է, խառնել արքայախնձորի հյութը դոնդողանյութի հետ և հասցնել եռման, որպեսզի դոնդողանյութը ամբողջությամբ հալչի: Սառեցնել այս խառնուրդը: Բլենդերով հարել սերուցքը վանիլինի հետ և երբ արքայախնձորի հյութը դոնդողղանյութի հետ սառչի, ավելացնել այն սերուցքին:
4. Սառնարանից հանել պնդացած դոնդողը և կտրատել քառակուսիների: Հետո զգուշությամբ լցնել դրանք սերուցքի մեջ, բայց ոչ մի դեպքում չխառնել: Այդ խառնուրդը լցնել թխման համար նախատեսված կաղապարի մեջ՝ բիսկվիթի վրա և դնել սառնարանը մինչև ամբողջովին պնդանալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը