Բաժիններ՝

Եգիպտական «Ֆիտիռ». թխվածք, որն ընդմիշտ կգրավի Ձեր սիրտը

«Ֆիտիռը» եգիպտական քաղցրեղեն է, որը դասական տարբերակով պատրաստվում է «Մագալաբիա» կրեմով: «Ֆիտիռը» կարելի է պատրաստել մսով, պանրով, կաղամբով կամ յուրաքանչյուր այլ միջուկով: Բայց այսօր Ձեզ ենք ներկայացնում կրեմով քաղցր «Ֆիտիռի» դասական բաղադրատոմսը: Աղանդերը ստացվում է անհավանական համեղ:

Եգիպտական «Ֆիտիռ»

Բաղադրիչներ՝ խմորի համար

1. Ալյուր – 2.5-3 բաժակ
2. Կարագ – 250 գ
3. Կաթ – 1 բաժակ
4. Չոր խմորիչ – 1/2 թ/գ
5. Հավկիթ – 1 հատ
6. Աղ – 1 պտղունց

Կրեմի համար

1. Հավկիթ – 1 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
2. Սոդա – 3 ճ/գ
4. Կաթ – 2 բաժակ
5. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, հետո ավելացնել հավկիթը, աղը և ալյուրը: Փափուկ խմոր հունցել, բաժանել 2 մասի, յուրաքանչյուրն առանձին գրտնակել և վրան փափուկ կարագ քսել:

2. Կարագ քսած խմորի շերտերը փաթաթել ռուլետի նման, իսկ հետո դրանցից խխունջ պատրաստել: Ստացված խխունջները լավ փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 2 ժամ:

3. Քանի դեռ խխունջները սառչում են, կարելի է պատրաստել Մագալաբիա կրեմը: Դրա համար պետք է հարել ձուն, շաքարավազի և օսլայի հետ, հետո վրան լցնել տաք կաթը, դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման և բավարար պնդությամբ: Թողնել, որ կրեմը գոլանա:

4. Խմորը հանել սառնարանից և ոչ մի դեպքում չհունցել: Գրտնակել առանձին-առանձին, մոտ 5-10 մմ հաստության: Առաջին շերտը դնել թխման թղթով պատված տապակին, վրան քսել կրեմը իսկ խմորի 2-րդ շերտը մի փոքր ավելի մեծ գրտնակել, որպեսզի եզրերը մոտ 2 սմ մտնեն առաջին շերտի տակ: Պատառաքաղով ծակծկել Ֆիտիռի մակերեսը և վրան քսել մի փոքր կաթի հետ հարած ձվի դեղնուց:

5. Ֆիտիռը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 25-30 րոպե: Պատրաստի Ֆիտիռը սառեցնել և վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս