Բաժիններ՝

Ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

4.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված:

Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031