Պայքարը ԱԺ-ում VIP սենյակների համար. հերթում առաջինը «խարոշիներն» են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի աշխատակազմն առաջնահերթ կարգով տեղավորել է ՀՀԿ-ԲՀԿ «խարոշիներին», նրանց հարմարավետ աշխատասենյակներ տրամադրել, փոխարենը արդեն երկու օր է՝ ԱԺ միջանցքներում նյարդային դիսկոմֆորտի մեջ են նախագահի վերահսկողականի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը եւ ուրիշներ։

Սենյակներով ապահովված գործընկերները նրանց փորձում են մխիթարել, թե «դրսում» հայտնվելն ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի բացակայության պատճառով է եղել, հիմա ԱԺ-ն արդեն աշխատակազմի ղեկավար ունի՝ Արա Սաղաթելյանը, հարցն արագ կկարգավորվի։ Ավելի ագրեսիվներն առաջարկում էին փակ դռները ջարդել, տեղավորվել ցանկացած սենյակում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031