Հրդեհ Արմավիրի մարզում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
                                    Մայիսի 20-ին, ժամը 06:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 16 քմ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    