Բաժիններ՝

Վթար Դավիթ Անհաղթ փողոցում. վարորդը մնացել է արգելափակման մեջ

Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031