«Զվարթնոց» օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում մայիսի 17-ի  ժամը 14.00- սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Այս մասին  տեղեկացրին Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ հավելելով. «Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031