Բաժիններ՝

«Բարսելոնան» նոր գլխավոր մարզչի անունը կհայտնի մայիսի 29-ից ոչ շուտ

Քիչ մնաց սպասենք:

Կատալոնացիների երկրպագուները կիմանան նոր գլխավոր մարզչի անունը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին:

«Մինչև մայիսի 29-ը մարզչի անունը չի տրվի: Ակումբը կհայտարարի որոշումն Իսպանիայի գավաթի եզրափակիչից հետո»,- հայտնել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներից մեկը Mundo Deportivo-ին:

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են հանդիսանում Էռնեստո Վալվերդեն, Լորան Բլանը և Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեն:

Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» 2016-17թթ. մրցաշրջանում հասավ մինչև Իսպանիայի գավաթի եզրափակիչ, դուրս թռավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից և կիսում է առաջին տեղը «Ռեալի» հետ:

Ավելի վաղ Էնրիկեն հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031