«Չեմ բացառում, որ կիրակի կհեռանամ ֆուտբոլից». Ջոն Թերրի
«Սանդերլենդի» հետ խաղը կարող է դառնալ վերջինն անգլիացու գեղեցիկ կարիերայում:
«Հիշում եմ բառերն այն մասին, որ ուզում եմ պարբերաբար խաղալ, քանի կարող եմ: Բայց ես չեմ բացառում, որ կիրակի կլինի իմ վերջին խաղը, և ես կհեռանամ ֆուտբոլից:
Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք ես առաջարկ կստանամ, թե՞ ոչ: Ես կքննարկեմ այն ընտանիքիս հետ: Լինի տարբերակ թե՛ Անգլիայում, թե՛ արտասահմանում»,- ասել է Թերրին Daily Mail-ին:
Մայիսի 21-ին՝ ԱՊԼ-ի վերջին տուրում «Չելսին» կընդունի «Սանդերլենդին»:
Լոնդոնցիներն ապահովել են իրենց ոսկե մեդալներով:
Ապրիլին «Չելսին» հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո 36-ամյա ավագը կհեռանա ակումբից:
Թերրիի դեբյուտը «կապույտների» կազմում տեղի է ունեցել 1998 թվականին: Այդ ընթացքում նա նվաճել է 17 տիտղոս, որոնց թվում՝ Անգլիայի 5 չեմպիոնական տիտղոս և Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը