Բաժիններ՝

Թվիթերում կատարած գրառումների համար քուրդ արվեստագետի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչը  թվիթերում կատարած գրառումների պատճառով կկանգնի դատարանի առաջ։

Թունչը , ով Թվիթերի իր միկրոբլոգում Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  վերաբերյալ գրառումներ է կատարել, մեղադրվում է  «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ։

Ըստ  «Demokrathaber» լրատվական կայքի՝ ավելի վաղ Թունչը բերման էր ենթարկվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով։

Ինքը Թունչը թեմայի վերաբերյալ ասել է. «ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցություն մյուս ձերբակալված  պատգամավորների վերաբերյալ գրառումներս որպես ապացույց ներառվել են մեղադրական եզրակացությունում։ Ստացվում է՝ ամեն տեսակի քննադատությունը ընկալվում է, որպես «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն»։ Նրանց նպատակը մեզ 4 պատի մեջ փակելն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031