Լավրովի հետ տեղեկատվություն կիսելով Թրամփը խախտում թույլ չի տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ խախտում թույլ չի տվել՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղեկատվություն կիսելով, որը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարին: Այդ մասին Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերվ խորհրդական Հերբերտ Մակմաստերը:
«Այն, ինչ նա քննարկել է, խախտում չի եղել»,- ասել է Մակմաստերը: Նրա խոսքով, որևէ մեկը, ով ներկա է եղել մայիսի 10ի հանդիպմանը, «չի զգացել, որ թույլ է տրվել որևէ մի խախտում»:
«Նախագահը ոչ մի կերպ չի վտանգել աղբյուրները և մեթոդները (ԱՄՆ հետախուզության)»,- ընդգծել է Մակմաստերը:Միաժամանակ, նա ընդգծել է, որ այդ մասին ԶԼՄ-ներում արտահոսքը անվտանգության հետ կապված վտանգ են ներկայանցում: