Թրամփը Բրյուսելում կհանդիպի Մակրոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքային ճաշ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Բրյուսել այցի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը:
«Նա աշխատանքային ճաշ կանցկացնի Ֆրանսիայի նորընտիր նախագահի հետ, դա կլինի նրանց առաջին հանդիպում»,-ասել է Մակմաստերը՝ Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ընթացքում:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսին կայցելի Սաուդյան Արաբիա, Իսրայել և Վատիկան, այնուհետև կուղևորվի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և Սիցիլիայում կայանալիք «մեծ յոթնյակի» հանդիպմանը: