Բաժիններ՝

Երևանի ավագանու ընտրություններին նախնական տվյալներով մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը

Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 20:00-­ն մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Էլեկտրոնային եղանակով ստացված նախնական արդյունքներով քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիներից Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 345 հազար 226 մարդ»,­- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները հրապարակեց նաև ըստ վարչական շրջանների:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 38 հազար 279 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 45.29 տոկոսը:

Ավան վարչական շրջանում՝ 21 հազար 21 կամ 52.75 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում ՝ 37 հազար 105 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.82 տոկոսը:

Դավթաշեն վարչական շրջանում՝ 14 հազար 131 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 43.67 տոկոսը: Էրեբունի վարչական շրջանում 37 հազար 916 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 40,70 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում՝ 36 հազար 925 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38,52 տոկոսը, Մալաթիա-­Սեբաստիա վարչական շրջանում՝ 35 հազար 874 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.28 տոկոսը: Նոր Նորք վարչական շրջանում՝ 41 հազար 236 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 41,04 տոկոսը:

Նորք­Մարաշ վարչական շրջանում՝ 5 հազար 422 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50,67 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հազար 283 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52,66 տոկոսը: Շենգավիթ վարչական շրջանում՝ 53 հազար 493 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 46,54 տոկոսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 19 հազար 541 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.23 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս