Բաժիններ՝

Փոստանջյանի նկատմամբ ոստիկանության գործողություններն իրավաչափ էին. ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը մայիսի 14­-ին ոստիկանության կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացրած գործողություններն իրավաչափ է համարում: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

«Այս պահին միջադեպի հետ կապված ունենք երեք ահազանգ: Առաջին ահազանդը եղել է շտաբի աշխատակիցների կողմից, որ Զարուհի Փոստանջյանը և թիմակիցները մտել են շտաբ և վնասում են իրենց: Երկրորդ ահազանգը Փոստանջյանն է կատարել հենց շտաբից, որ այնտեղ հայտնաբերել է ընտրակաշառքի բաժանման փաստեր: Երրորդն արդեն հիվանդանոցից ահազանգ է եղել, որ Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը դիմել են հիվանդանոց` ենթադրյալ մարմնական վնասվածքերով: Բոլոր ահազանգերի հիման վրա նյութեր են պատրաստվել»,-­ ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահին քննարկվում է դրանց հետագա ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031