
«Տոտենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում տեղի ունենցավ «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 2:1:
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեցին տանտերերը. գոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման: 48-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց թիմի հարձակվող Հարի Քեյնը:
Մանկունյանցիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը միայն երկրորդ խաղակեսի 71-րդ րոպեին. իր հաշվին գոլ գրանցեց «Կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունին:
Հիշեցնենք, որ Հյաստանի ազգային հավաքականի և «Կարմիր սատանաների» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է թիմի պահեստայինների նստարանին: Վերջինս խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին: