Բաժիններ՝

Ոստիկանությունը 20:00-­ի դրությամբ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 69 ահազանգ

Երևանի ավագանու ընտրությունների օրը` ժամը 20:00­-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Նրա խոսքով՝ 3 ահազանգ վերաբերվել են ընտրակաշառքին, 3-­ը՝ ընտրողի կողմ կամ դեմ քվեարկելու, մասնակցել կամ մասնակցելուց հրաժարվել պարտադրելուն, 14­-ը քաղաքացու ազատ ընտրական իրավունքը խոչընդոտելուն, 5 դեպք՝ խուլիգանական արարքներին, 4 դեպք՝ ընտրական հանձնաժողովի թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների խոչընդոտելուն, 17 դեպք՝ մեկից ավելի անգամ կամ անհայտ անձի փոխարեն քվեարկելուն, 4 դեպք՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2 դեպք՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և 17-­ն` այլ իրավախախտումներին:

«69 դեպքից 17­-ով արդեն նախապատրաստվում են նյութեր, իսկ 52-­ով դեռևս կատարվում են ստուգումներ: Ըստ աղբյուրների՝ 69­-ից երկուսը ստացվել են քաղաքացիներից, 16-­ը՝ ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա, 29­-ը՝ ԶԼՄ­-ների հրապարակումներն են, 6­ը դիտորդների կողմից են ներկայացվել, մեկը՝ հանձնաժողովի անդամի կողմից, 11-­ը՝ կուսակցության, կուսակցության դաշինքի կամ վստահված անձի կողմից և 4­-ը՝ այլ աղբյուրներից»,­- ասաց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031