Բաժիններ՝

Հավաքվել ենք` սուրճ ենք խմում, փող չենք բաժանում. Կոնդի ՀՀԿ շտաբի պատասխանատու. tert.am

Մենք ընդամենը հավաքվել ենք՝ սուրճ ենք խմում, փող չենք բաժանում: Եթե իմ գրպանում 10 հազար դրամ կա, ուրեմն փո՞ղ ենք բաժանում, տրցակով գումար կա՞: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոնդի ՀՀԿ շտաբի պատասխանատու ներկայացած Սոնյա Եղոյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը, որ շտաբում գումար են բաժանում:

«Կարող է տրցակի 10 հազարի տակը կոնֆետ է եղել, կամ էլ՝ իրա փաստաթղթերը, էտ լրագրողը տրամադրված է մեր նկատմամբ, սիրահարված է Կոնդի վրա, չգիտեմ ինչ ենք վերցրել, որ չենք տվել, որ մեզ անընդհատ նկարում են, ո՛չ աղջիկ ենք վերցրել, ո՛չ հարս»,-շեշտեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս