Բաժիններ՝

«Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ կայանալիք խաղում շատ փոփոխություններ կանեմ թիմի կազմում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտնել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի նախօրեին պատրաստվում է հանգիստ տրամադրել առանցքային ֆուտբոլիստներին՝ ԱՊԼ-ի 38-րդ տուրում «Քրիստալ Փելեսի» դեմ կայանալիք տնային խաղում թիմի կազմում կատարելով շատ փոփոխություններ:

««Այաքսի» համար առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին և նրանք 12 օր կունենան եզրափակչին նախապատրաստվելու համար: Իսկ մենք դեռ պետք է 3 հանդիպում անցկացնենք առաջնությունում: Հուսով եմ, որ «Քրիսթալ Փելեսին» վերջին խաղում հաղթանակ պետք չէ, որովհետև ես պատրաստվում եմ շատ փոփոխություններ անել կազմում: Եվ կարևոր չէ՝ ինչպես կստացվի այդ խաղը, քանի որ մենք հնարավորություն կունենանք տիտղոս նվաճել և խաղալ Չեմպիոնների լիգայում»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս