Բաժիններ՝

Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» շատ ավելի հավանական է, քան երբևէ

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե մադրիդյան ակումբը պատրաստ լինի վաճառել նրան:

Ինչպես գրում է The Independent-ը, հիմա Բեյլի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» շատ ավելի հավանական է, քան երբևէ վալիացու «Ռեալում» հանդես գալու ժամանակ: Ընդ որում, «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեռ որոշում չի կայացրել Բեյլի հնարավոր գնման վերաբերյալ: Առաջնային տարբերակը պորտուգալացի մարզչի համար մնում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 26 խաղ, որոնցում խփել է 9 գոլ և դարձել է 5 փոխանցման հեղինակ: Վնասվածքների պատճառով հարձակվողը բաց է թողել 27 խաղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս