
Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Ինտերը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանդիսանում է ներաձուրիների մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը:
Օրերս «Ինտերի» ղեկավարությունը հեռացրեց Ստեֆանո Պիոլիին: Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Ստեֆանո Վեչին, ով ավելի վաղ աշխատում էր ակումբի երիտասարդական թիմի հետ: Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը, ներաձուրիների գլխավոր մարզչի պաշտոնի թափուր տեղի հերթական թեկնածուն է «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտերի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Անտոնիո Կոնտեի, Դիեգո Սիմեոնեի, Լուչանո Սպալետիի և Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը