
Նեյմարը հայտարարել է, որ կգնա «Բարսելոնայից», եթե թիմում մնա Ունսուեն

Բրազիլացին վերջնահաշիվ է ներկայացրել ակումբին:
Կոնֆլիկտը գլխավոր մարզչի օգնական Խուան Կարլոս Ունսուեի և Նեյմարի միջև մինչև հիմա չի հարթվել: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, վիճաբանությունից հետո, որը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ մարզչի և ֆուտբոլիստի միջև, Նեյմարը հանդերձարանում ասել է, որ կհեռանա «Բարսելոնայից», եթե Ունսուեն մնա ակումբում:
Նեյմարի և Ունսուեի միչև կոնֆլիկտը տեղի է ունեցել մարզումների ժամանակ: Բրազիլացին չի կատարել մարզչի ցուցումները, որից հետո Ունսուեն սկսել է բարձր տոնով խոսել ֆուտբոլիստի հետ և ասել է, որ վերջինս կավարտի՝ ինչպես Ռոնալդինիոն:
Ունսուեն համարվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը