
Այս գիշեր ադրբեջանական զինուժը 2300 կրակոց է արձակել. կիրառվել են 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային ուղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ): Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: