Bentley-ն կթողարկի ավտոմեքենաներ՝ հարդարված սունկերից և մեդուզաներից ստացված կաշվով
Bentley ավտոմոբիլային ընկերությունն սկսում է իր ավտոմեքենաների սալոնների հարդարման համար մշակել արհեստական կաշի, որն ստեղծված կլինի պրոտեինի, սունկերի եւ մեդուզաների հիման վրա, տեղեկացնում է BBC-ին:
Այս որոշումն ընդունվել է վեգան գնորդների պահանջները գոհացնելու համար, գրում է Auto Express-ը՝ վկայակոչելով դիզայնի գծով Bentley-ի տնօրեն Շտեֆան Զիլաֆին:
«Դուք չեք կարող վեգան հաճախորդին վաճառել Bentley-ն, որի հարդարման համար կենդանիների մինչեւ 20 կաշի է օգտագործվում: Մենք Կալիֆոռնիայում խոսել ենք նման սպառողների հետ եւ լսել, թե նրանք ինչ կցանկանային մեր ավտոմոբիլներից»,-պատմել է Զիլաֆը:
«Շուտով մենք կներկայացնենք Bentley՝ վեգանների համար հարդարմամբ: Սենսացիա պերճանքի աշխարհում. կաշի պրոտեինների, սունկերի կեղեւի եւ մեդուզաների մզվածքի հիման վրա»,-ճշտել է ընկերության կառավարիչը:
Ավելի վաղ վեգանների համար Model X քրոսովերը, որտեղ սալոնի հարդարման նյութերը լիովին պատրաստված են սինթետիկ, այլ ոչ թե կենդանական ծագման նյութերից, արդեն պատրաստել է Կալիֆոռնիայի Tesla ընկերությունը: