Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի` ՊՊԾ գնդին վերագրվող ձայների ցուցակի վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ կարդում էր մի ցուցակ, որի մեջ, պատգամավորի պնդմամբ, գրված էին ՊՊԾ գնդի աշխատակիցների անունները և այն ձայների քանակը, որ վերջիններիցս ակնկալվում էր հավաքագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031