
ՍԱՍ-ի գործը սառեցնում են կարճելու համա՞ր. գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որևէ տեղաշարժ չի արձանագրվել, գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա: Այս մասին «Փաստին» հաղորդեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ավելին՝ «Փաստին» հասած տեղեկություններով ո՛չ Արտակ Սարգսյանը, ո՛չ նրա եղբայրը, ով վարել է ժողովը, չեն հարցաքննվել գործով: Տպավորությունն այն է, որ գործը սառեցնում են՝ ժամանակ անց կարճելու համար:
Նշենք, որ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: