
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մանկական հագուստի հավաքածու են թողարկել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թողարկել են մանկական հագուստի համատեղ հավաքածու, որն ստացել է Kids Supply անվանումը:
Շարքը նվիրված է կալիֆոռնիական Քալաբասաս քաղաքին, որտեղ Քարդաշյանն անցկացրել է իր մանկությունը: Այդ մասին հայտնել է The Manrepeller-ը:
«Ես ու կինս միանգամայն տարբեր կերպ ենք պատկերացնում մանկական զգեստապահարանն ու ոճն՝ ընդհանրապես: Մեզ համար դժվար էր փոխզիջում գտնելը»,-ասել է Ուեսթը: Հավաքածուում տեղ են գտել գոտիով լայն բլուզները, տաբատները, զգեստները, գլխի զարդարանքները եւ այլ իրեր։