Բաժիններ՝

«Ինտերը» հեռացրեց Ստեֆանո Պիոլիին

«Ինտերը» հեռացրեց թիմի գլխավոր մարզչին Իտալիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ: Բաժանման գլխավոր պատճառ դարձավ թիմի անհաջող խաղը. 7 խաղ՝ առանց հաղթանակների:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտերը» պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգիո Սիմեոնեին:

Պիոլին գլխավորել է «Ինտերը» 2016թ. նոյեմբերին Ֆրանկ դե Բուրի հեռացումից հետո:
Աշխատանքի սկզբում Ստեֆանոն «Ինտերի» հետ տարավ 7 անընդմեջ հաղթանակ: Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Ինտերը» գրավում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: 6-րդ տեղից, որն իրավունք է տալիս խաղալու Եվրոպայի լիգայում, միլանցիները հետ են մնում 3 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս