Բաժիններ՝

Ըմբշամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը գորգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր` մրցումային վերջին օրը գորգ կմտնեն 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգերի ըմբիշները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Ալեքսանյանը, Չալյանը և Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ նրանց մրցակիցները կլինեն, համապատասխանաբար, Մուրատ Դագը (Թուրքիա), Վիկտոր Նեմեսը (Սերբիա) և Ռոբերտի Կոբլիաշվիլին (Վրաստան):

Իսկ Քոչարյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից` Դմիտրո Պիշկովի (Ուկրաինա) հետ գոտեմարտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս