Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուն հանճարեղ է». «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբա

Ժորդին կիսվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին կարծիքով:

«Չգիտեմ, ով է որոշում «Ոսկե գնդակի» հաղթողին, կամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց ես գտնում եմ, որ ժամանակին «Ոսկե գնդակ» պետք է ստանային Խավին և Ինիեստան:

Դուք գիտեք՝ ինչ եմ ես մտածում այդ կապակցությամբ: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ռոնալդուն հիասքանչ ֆուտբոլիստ է, ով շատ-շատ է գոլեր խփում: Նա հանճարեղ է. ես կստեի, եթե այլ բան ասեի»,- հայտարարել է Ալբան AS-ին:

Ալբան «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից, ուր տեղափոխվել է «Վալենսիայից»:

Մեսսին «Ոսկե գնդակ» հնգակի մրցանակակիր է, Ռոնալդուն՝ քառակի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս