Բաժիններ՝

Պերեսը պարգևատրումների համար կհատկացնի 40 մլն եվրո, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգան և Պրիմերան

Մադրիդյան ակումբի նախագահը պատրաստ է լրջորեն պարգևատրել թիմին երկու մրցաշարերում հաջողության հասնելու դեպքում: Պերեսը 40 մլն եվրո կհատկացնի, որը թիմը վաստակել է Չեմպիոնների լիգայում մասնակցության համար, խաղացողներին և մարզական շտաբին պարգևատրելու համար:

1.5-ական մլն եվրո կստանան հիմնական թիմի 24 ֆուտբոլիստները, 2 մլն՝ Զինեդին Զիդանը, ևս 2 մլն կբաժանվի մարզչական շտաբի, ակադեմիայի խաղացողներին, ովքեր հայտագրված են եղել Բ ցուցակում և մյուս աշխատակիցների միջև:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» հավասար միավորներ ունի «Բարսելոնայի» հետ: Մադրիդցիների 1 խա քիչ են խաղացել:

Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում «Ռեալը» ջախջախեց «Ատլետիկոյին»:

Մադրիդյան ակումբը վերջին անգամ Ոսկե դուբլ է կատարել 1957-58թթ. մրցաշրջանում:

Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում «Ռեալը» կվաստակի 75 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս