Բաժիններ՝

««Բավարիայի» ավագի հարցը որոշում են թիմը և ակումբը, այլ ոչ թե ես». Կարլո Անչելոտի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ անձամբ ինքը որոշում չի կայացնում թիմի ավագի ապագայի կապակցությամբ: Գերմանական գրանդի ներկայիս ավագ Ֆիլիպ Լամը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մարզակոշիկները կկախի մեխից:

««Բավարիայի» ավագի հարցը որոշում են թիմը և ակումբը, այլ ոչ թե ես: Իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում tz-ը:

Այն բանի վերաբերյալ, թե ով կփոխարինի Լամին պաշտպանության աջ եզրում, Անչելոտին ասել է. «Ջոշուա Կիմիխը վատ տարբերակ չէ այդ դիրքի համար»:

Բացի այդ Անչելոտին նշել է, որ իր ֆուտբոլիստները մոտիվացիայի հետ կապված պրոբլեմներ չունեն, չնայած այն բանին, որ Գերմանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ արդեն նվաճել են չեմպիոնական տիտղոսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031