
Ռիհադ Մահրեզը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լեսթերից»

Ալժիրցին ուզում է տեղափոխվել թոփ-ակումբ:
Մահրեզը հույս ունի տեղափոխվել այն ակումբներից մեկը, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, կիսապաշտպանը դժգոհ է եղել 35-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» խաղի ժամանակ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրի իրեն փոխարինելու որոշումից:
Մարզիչի և ֆուտբոլիստի միջև խոսակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում ալժիրցին հայտարարել է, որ ամռանը կհեռանա «Լեսթերից»:
2016-17թթ. մրցաշրջանում Մահրեզը «Լեսթերի» կազմում անցկացրել է 44 խաղ, խփել է 9 գոլ և կատարել է 7 փոխանցում:
26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը