
«Չելսին» և Մանչեսթերի 2 ակումբները ուզում են ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսին

Բրազիլացուն խլխլում են:
Պաշտպանը ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա: Դանիի համար պատրաստ են պայքարել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Անհայտ է, թե ինչպիսի գումար են վճարելու թիմերը ֆուտբոլիստի համար:
Ալվեսի պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մինչև 2016-17թթ. մրցաշրջանի ավարտը բրազիլացին պատրաստ չէ քննարկել այլ թիմերի առաջարկությունները:
Ալվեսը «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից:
2016-17թթ. մրցաշրջանի 28 խաղերում 33-ամյա պաշտպանը դարձել է 4 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Դանիին գնահատում է 6 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը