Տանը պատրաստեք իսկական ֆրանսիական թխվածքաբլիթ. նրա նուրբ համը Ձեզ անտարբեր չի թողնի
Խանութներում այսօր կարելի է գտնել ամենաբազմազան և արտասովոր թխվածքաբլիթները: Բայց, եթե Դուք սիրում եք ինքներդ պատրաստել, ապա կառաջարկենք Ձեզ շատ համեղ թխվածքաբլիթի պարզ բաղադրատոմս:
Նրա «Սաբլե» անվանումը նշանակում է «Ավազ»: Այս թխվածքաբլիթի մեջ կարելի է ավելացնել ամենատարբեր համային հավելումները:
Ֆրանսիական թխվածքաբլիթ Սաբլե
Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Կարագ – 220 գ
3. Շագանակագույն շաքարավազ – 4 ճ/գ
4. Վանիլին – 1 պտղունց
5. Աղ – 1/3 թ/գ
6. Կակաո – 1 ճ/գ
7. Ալյուր – 270 գ (130 գ մուգ՝ խմորի համար և 140 գ բաց՝ խմորի համար)
Պատրաստման եղանակը
1. Պինդ եփել ձվերը, կեղևազրկել և դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից: Պետք են գալու միայն դեղնուցները: Տրորել դրանք պատառաքաղով:
2. Հալեցնել կարագը և խառնել շաքարավազի, աղի, վանիլինի և դեղնուցների հետ:
3. Կիսվել ստացված զանգվածը երկու մասի: Մեկի մեջ ավելացնել կակաոն և խառնել:
4. Ավելացնել ալյուրը և հունցել 2 տեսակի խմոր:
5. Գրտնակել մուգ . բաց խմորները երկու նույն չափի (14×9 սմ) շերտերի:
6. Բաց շերտը դնել մուգի վրա, մի փոքր սեղմել և դնել սառնարանի մեջ 30-40 րոպե:
7. Խմորը հանել սառնարանից և դանակի օգնությամբ ուղղել շերտի եզրերը:
8. Խմորը բաժանել 4 հավասար լայնության շերտերի:
9. 2 տեսակի խմորների շերտերը դնել այնպես, որպեսզի բաց շերտը լինի մուգի վրա, իսկ մուգը՝ բացի:
10. Ստացվածը կտրատել մեկ սմ լայնության մասերի: Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճան: Տապակի վրա թխման համար նախատեսված թուղթ փռել, վրան դնել թխվածքաբլիթները և թխել 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը