Բաժիններ՝

«Խելացի» տորթ. իր օրիգինալությամբ հայտնի դարձած աղանդերի պատրաստման գաղտնիքները

ԶԼՄ-ների շնորհիվ այս տորթն արդեն հասցրել է դառնալ հանրահայտ: Դրա մասին հաճախ են խոսում հեռուստաէկրաններից, ինչպես նաև համացանցային բլոգներից և ֆորումներից: Իսկ ինչու՞ են այդ տորթին անվանում խելացի:

Բանը նրանում է, որ այս տորթի համար պետք չէ առանձին պատրաստել խմորից հիմք, միջուկ և ջնարակ: Թխման գործընթացում մեկ ամբողջական հիմքը կսկսի ինքնուրույն բաժանվել շերտերի. նուրբ բիսկվիթ, եփած կրեմ և վանիլինային սուֆլե: Իհարկե, նույնիսկ հայտնի խոհարարները խոստովանում են, որ նրանց մոտ չի ստացվել առաջին անգամից պատրաստել խելացի տորթ: Բայց ով գիտի, միգուցե Ձեզ մոտ ստացվի:

«Խելացի» տորթ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 100 գ
2. Հավկիթ – 4 հատ
3. Կաթ – 500 մլ
4. Շաքարավազ – 150 գ
5. Վանիլին – 15 գ
6. Կարագ – 125 գ

Պատրաստման եղանակը

1. Հալեցնել և սառեցնել կարագը:
2. Հավկիթների սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
3. Հարել դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ:
4. Ավելացնել կարագը և նորից հարել:
5. Ավելացնել աստիճանաբար ավելացնել ալյուրը: Լավ խառնել:
6. Լցնել տաք կաթը և լավ խառնել:
7. Ավելացնել լավ հարած սպիտակուցները:
8. Կաղապարը յուղել և զգուշությամբ լցնել խմորը:
9. Նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 45 րոպե:

Թխման ժամանակ չի կարելի բացել ջեռոցը, քանի որ դա կփչացնի խելացի տորթը:

Եթե Դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ապա տորթը կստացվի 3 տեսանելի շերտերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս