
«Ընտրական օրենսգրքով սպանվեց քաղաքական դիսկուրսը՝ թողնելով այլ երևույթներ». Թևան Պողոսյան

«Քաղաքական կոմպոնենտը սպանվել էր Ընտրական օրենսգրքով, այդ Ընտրական օրենսգրքից հետո այլևս սպասել, ակնկալել, որ քաղաքական գործընթացով են գնալու ընտրությունները, երևի տեղին չէր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը:
Թ. Պողոսյանի խոսքով՝ այդ Ընտրական օրենսգրքով սպանվեց քաղաքական դիսկուրսը՝ թողնելով այլ երևույթներ. «Հիմա արդեն մենք դրա ականատեսն ենք»:
Նրա դիտարկմամբ՝ «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցածը ճշմարտության պարզում էր այն բացասական մշակույթի, որը մենք ունեինք երկար տարիներ. «Եթե սրա վրա քաղեն դասեր, ու, օրինակ, մայիսի 18-ից հետո Ազգային ժողովի կառուցվածքային պատասխանատուները սեպտեմբերին արդեն նախաձեռնությամբ մտնեն՝ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու, միգուցե շանս կա ապագա 5 տարիների մեջ փոփոխել ամեն ինչ այնքան, որ 2022 թվականին առնվազն ունենանք քաղաքական ընտրություններ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: