Բաժիններ՝

Ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Գրիգորյանը 9:3 հաշվով գերազանցեց հույն Կիրիլիոս Բինենմպաումին և դարձավ բրոնզե մեդալակիր:

Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Ամիրխան Վիսալիմովին Ավստրիայից, հետո պարտության մատնեց Անդրեյ Սոկալսկուն (Լեհաստան) և Ավթանդիլ Կենչաձեին (Վրաստան): Գրիգորյանը կիսաեզրափակչում զիջեց Սոներ Դեմիրտասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս