
Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ֆրանգուլյանը մրցում էր թուրք Աբդի Զուրնաչիին: Հայ ըմբիշը հաղթել է 10:0 հաշվով:
Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին: