Բաժիններ՝

Հարկահավաքման բարձր միտումները շարունակվել են նաև ապրիլին

Հարկային հավաքագրումներն աճել են, և այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով հարկահավաքման ծրագիրը գերակատարվել է: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 50 մլրդ դրամ ավելի է հավաքվել, ինչը թույլ է տվել ճշգրտել տարեկան ծրագիրը՝ 1 տրլն 135 մլրդ դրամը:

Ըստ նրա՝ ապրիլին գերակատարման միտումները շարունակվում են, հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարվա 97 մլրդ-ի փոխարեն. «Դա այնքան է, ինչքան մեզ անհրաժեշտ է, որ 1 տրլն 197 մլրդ դրամի ճշգրտված ցուցանիշին հասնենք»։

Վ.Արամյանը նշեց, որ հավելյալ եկամուտներն ուղղվելու են կապիտալ ծախսերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031